Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նոր բուժական մեթոդներ

Դեպրեսիան հնարավոր է բուժել ասպիրինով. news.am

Դեպրեսիան հնարավոր է բուժել ասպիրինով. news.am

Քեմբրիջի համալսարանի գիտահետազոտական խմբերից մեկի նախաձեռնությամբ իրականացված հետազոտության արդյունքներն այն մասին են վկայում, որ ամենօրյա օգտագործման դեղերի, մասնավորապես՝ ասպիրինի եւ իբուպրոֆենի օգնությամբ, հնարավոր է դեպրեսիայի արդյունավետ բուժում իրականացնել, հաղորդում է Daily Mail-ը:

Մասնագետներն այն եզրահանգմանն են եղել, որ մարդու իմունային համակարգը վճռորոշ դերակատարում ունի մտավոր առողջության հարցում, այնպես որ, բորբոքումները կարող են հոգեկան հիվանդությունների առաջացման ռիսկի աճ խթանել: Ավելին՝ նրանց համոզմամբ, հակաբորբոքային դեղերը դեպրեսիվ վիճակներն արագ, հասանելի եւ անվտանգ եղանակով հաղթահարելու ներուժ են պարունակում:

Մարդու իմունային համակարգը ջերմաչափի գործառույթ է իրականացնում եւ, որոշ դեպքերում, մշտապես բարձր ակտիվություն ապահովում՝ կարծես օրգանիզմում ցածր մակարդակով, բայց եւ անխափան գործող ինֆեկցիա կարելի է գտնել: Այդպիսի իմունային համակարգով բնորոշվող մարդիկ դեպրեսիայի եւ փսիխոզի առաջացման առավել բարձր ռիսկի են ենթարկվում: Գիտնականները նաեւ զգուշացնում են, որ առավել մեծ թվով եւ երկարատեւ ինֆեկցիաների ենթարկված երեխաների մոտ չափահաս տարիքում դեպրեսիայի եւ փսիխոզի նկատմամբ հակում կարող է զարգանալ: Երեւույթի պատճառն այն է, որ, ի պատասխան ինֆեկցիայի, արյունը մեծ ծավալներով, բորբոքման մարկեր համարվող IL-6 սպիտակուցներ է ստանում, որոնց հետքերը երկար ժամանակ շարունակում են առկա մնալ եւ մի շարք ֆիզիկական ու հոգեկան հիվանդությունների առաջացման ռիսկի աճ խթանել:

Այդուհանդերձ, գիտնականների խոսքով, դեռեւս վաղ է ինֆեկցիաների եւ դեպրեսիայի առաջացման միջեւ ուղիղ՝ պատճառահետեւանքային կապի առկայության մասին պնդել, քանի որ դրա համար հետագա հետազոտությունների կարիք է զգացվում:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. menopause.health-ua.org
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ